Լուրեր

Արարատ սարը հրաբուխ է․ Եսայան

14.09.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Բացատրեմ պարզ 4
 
Արարատ սարը հրաբուխ է
Պարզ բացատրեմ, խոսելու եմ Արարատի մասին, սարի, մերի, մեր ազգային խորհդանիշերից մեկի։ Արարատը  , որ  արդեն   հարյուրամյակներ գտնվում է գերության մեջ, գտնվում է  այսպես կոչված  թուրքական համարվող տարածքում, միեւնույնն է՝ այդպես էլ չդարձավ թուրքական, այդպես էլ չ-ինքնահանձնվեց, չ-ինքնա -արտապատվիրակվեց  թուրքերին։ Մնաց հայինը, հայոց աշխարհինը եւ համայն հայությանը։Արարատի  պատկերով նկարներ, գորգեր, զարդեր, ամեն-ամեն ինչ կան մեր տներում, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների տներում, բայց, կարեւորը՝ Արարատը կա մեր հոգում, մեր մտքում, մեր սրտում եւ մեր գենետիկ հիշողություններում, ի վերջո՝ մեր արյան մեջ։Հաշվեք, եթե  կուզեք, թե քանի Արարատ եւ Մասիս անունով բնակավայեր, քաղաքներ, գյուղեր փողոցներ, կտավներ, դպրոցներ, մանկապարտեզներ, ցուցահանդեսներ, միջոցառումներ կան Հայաստանում եւ Սփյուռքում, չեք կարող ճիշտ թիվն ասել, քանզի մեր Մասիսը, մեր Արարատը ամենուրեք է, հայի հետ , հայի արյան մեջ։ 
Հիմա, սրանք, այս  զավթիչ թրքահպատակները <որոշել> են ՀՀ մուտքի կնիքների վրայից ջնջել Արարատի պատկերը։ Իրականում, իրենց տերեը սրանց  հանձնարարել են։
 
Էհ, հե՞տո, ասենք ջնջեցիք, հայի արյունից ո՞նց եք ջնջելու,  հայոց պատմությունից ո՞նց եք ջնջելու, հայի հոգուց ո՞նց եք ջնջելու։ 
Հիմա կարեւորի մասին․որքան էլ  մեր Արարատը, մեր Մասիսն ու Սիսը  այսօր թուրքական գերության մեջ են,  անգամ իրենք՝ թուրքերը ընդունում են,հասկանում են,  որ  սարն այս իրենցը չի եղել ու չի լինելու։Ու, հենց սա է պատճառներից հիմնականը, որ   իրենց  կամակատարների, ՀՀ այսօրվա կառավարիչների առաջ   պահանջ են դրել՝ ջնջել հեռացնել, հանել Արարատը ամեն հայկականի վրայից։
Դրանք անգամ իրենց գերության տակ գտնվող հայոց սարից են վախենում, ճիշտ այնպես ինչպես վախենում են այսօր Բաքվի բանտում գտնվող   հայ  գերիներից, Արցախի ռազմաքաղաքական  ղեկավարներից։  Ու, հենց վախից են նրանց դատում, հենց վախի պատճառով են   ուզում օր առաջ ջնջել Արարատը։  Բայց, ելնեն երկինք, իջնեն ցած, չեն կարողանալու  պատմությունը, պատմական աշխարահագրությունը, պատմական հիշողությունը ջնջել, ոչնչացնել։ 
Մեկ պարզ հիշեցում՝ Արարատը  հանգած հրաբուխ է։
 Դեռ, առայժմ Արարատը հանգած հրաբուխ է, բայց խորքում եռում է։
Ցանկացած հրաբուխ մի օր ժայթքում է։ 
 
Հ․Գ․ էդ մուրճով մի մեծ անցք  կբացես ճակատիդ․․․»։

← Վերադառնալ ցուցակին