Լուրեր
Այսօր գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է․ Աբրահամյան
14.09.2025

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է
«Այսօր գեներալ Լևոն Մնացականյանի ծննդյան օրն է՝ հոբելյանական 60-ամյակը: Ամբողջ կյանքը հայրենիքի ազատագրմանն ու պաշտպանությանը նվիրած մարդն այսօր Բաքվի բանտում է:
Ինչ խոսք այսպիսի ճակատագիր չպետք է ունենար մի մարդ, ով շնչում ու ապրում էր Հայաստանով ու Արցախով և իր կյանքն ամբողջությամբ սեփական հայրենիքի գոյության ու անվտանգությանն է նվիրել:
Կյանքումս մի քանի կարևոր մարդիկ կան, ում պարտական եմ բանակը ճանաչելու և առաջնագծում կրթություն ստանալու համար, որոնցից մեկը հենց գեներալ Մնացականյանն է:
Ուղղակի լավ մարդ, հարգանքի արժանի զինվորական:
Ծնունդդ շնորհավոր գեներալ ջան»: