Լուրեր

Փորձեմ պարզ բացատրել քպականների այս հերթական միֆը․ Եսայան

12.09.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան  իր էջում գրել է․

« Բացատրեմ պարզ -2

Նախորդ օրը Աժ նախագահի աթոռին նստածը իբր «դարակազմիկ» միտք  էր հնչեցնում, թե երկրում ընդդիմություն չկա։ Երեւի ինքն իր «բացահայտումով» գոհ էր։  
Պարզ մարդիկ այս «հանճարների» խուճուճ մտքերը  առհասարակ չեն ընկալում, որովհետեւ, հատուկ ընկալելու բան էլ չկա։ Ու, մարդիկ   հարցնում են, մարդիկ դժգոհում են, թքում են ու հայհոյում սրանց ու սրանց մտքերի վրա։  
Փորձեմ պարզ բացատրել  քպականների այս հերթական միֆը։
Ինչը կա եւ ինչը չկա մեր երկրում։
Ես, Մարգարիտ Եսայանս արդեն յոթը տարի  ընդդիմություն եմ ու ես՝ կամ, իմ կուսակցությունը կա, իմ ընկերները կան, մենք կանք եւ մենք  ընդդիմություն ենք։
Եւ, առաջին հերթին այսօր  ամբողջ ժողովուրդ դարձել է ընդդիմություն։ Եւ սա դրանք շատ լավ տեսնում են եւ  սարսռում։ 
 
Վախով  են մտածում, թե ինչ է լինելու, երբ փոթորիկ պայթի։ 
Երկրում  է եւ երկրից դուրս, Սփյուռքում  է  այդ ընդդիմությունը  եւ այդ ընդդիմության անունը  հայ ժողովուրդ է, ՀՀ քաղաքացի է։ Պարզ տեսանելի է, որ   սրանց  մերժում են, չեն ընդունում, ընդդիմանում են ամենուրեք։  Ավելի համոզվելու համար   թող առանց թիկնապահական զորքի դուրս  գան փողոց, խանութ, օդանավակայան գնան, շրջեն  գյուղերում եւ քաղաքներում, լսեն մարդիկ ինչ մտքեր ունեն իրենց մասին, ինչ յոթհարկանի բանահյուսական նմուշներով են նախշում։ 
Եթե սրանց թվում է, քանի դեռ իրենց չեն վռնդել, ուրեմն ընդդիմության չկա, սխալվում են։
 Իրենց վռնդելու են,  մերժելու են,այդ օրը, այո, ուշացավ, բայց՝ գալիս է։ 
Եթե իրենց թվում է, ընդդիմություն չկա, քանի որ   դեռ իրենց գլուխը չեն ջարդել/քաղաքական իմաստով եւ ոչ՝ ուղղակի/, չարաչար են սխալվում, որովհետեւ իրենք գլուխ չունեն։ 
Իրենք արդեն ջարդված են, որովհետեւ իրենց օգտագործում է թշնամին եւ իրենք օգտագործվում են  հանուն պաշտոնի, այսինքն՝  հանուն ոչինչի։  
Եթե իրենք իրենց այդպես լկտի են պահում, որովհետեւ այս պահին փողոցը  դատարկ է, ուրեմն խղճուկ են, որովհետեւ ամբողջ երկիրն է եռում եւ փողոցը լցվելու է, զուտ ժամանակի հարց է։ 
Իրականությունն այն է, որ  իրենք իրենցով հավաքվելիս հեչ էլ չեն մտածում, թե ընդդիմություն չկա, որովհետեւ, շատ հստակ զգում են ընդդիմության շունչը եւ այդ շունչը համայն հայ ժողովրդի   ծանր, արդեն՝ ջղային եւ հաստատակամ շունչն է։
Մյուս կողմից՝  եթե չկա ընդդիմություն, ինչու են  բանտերը  լիքը, ինչու են տասնյակ մարդիկ իրենց կարծիքի,  դիրքորոշման համար բանտերում, ինչու են սրբազանները բանտում, ինչու է ԱԺ ընդդիմադիր պատգամավորը բանտում, ինչու է Արցախի Հանրապետության ԱԺ-ի պատգամավորը բանտում,ինչու է երիտասարդ  կինը բանտում։ Իրենք երազում են, որ երկրում ընդդիմություն չլինի, որովհետեւ վախենում են։  
 
Եւ՝ ճիշտ են  անում, թող վախենան։  
Այս վախն է սրանց  ամենօրյա սարսափը։ 
Իսկ հիմա այն մասին, թե, իրականում ի՞նչ չկա մեր երկրում։
Մեր երկրում չկա իշխանություն, իսկ, այն ինչ իրեն իշխանություն է հռչակել,  դրածո, զավթիչ, թշնամի մի գոյացություն է, որը ահը սրտում իր վաղվա օրը ապահովելու նպատակով  արդեն յոթը տարի հաճոյանում  է թշնամիներին եւ մեր երկրի, մեր հայրենիքի   պատառ-պատառ հանձնումներով, երկիրը թշնամու ոտքերի տակ  բացելու , նվաստանալու եւ ստրկանալու գնով  փորձում է  պահել իր  այսպես կոչված «իշխանությունը»։ 
 
Հ․Գ․ էդ մուրճով ճակատիդ  մի մեծ անցք նկարի»։

← Վերադառնալ ցուցակին