Լուրեր
Այսօրվա խեղկատակը զուրկ է տղամարդ լինելու միտումից․ Դերզյան
08.09.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Օրեր առաջ բանավեճի էի, որտեղ նաև ՔՊ կին պատգամավոր էր մասնակցում։ Քննադատություն, փաստեր, բարձր ձայն, բայց ոչ երբեք վիրավորանք։
Նախ վիրավորանքի փոխարեն փաստերի լեզուն պետք է լինի, դե իսկ անկախ քաղաքական հայացքից տղամարդը պետք է մնա իր տեղում։
Այսօրվա խեղկատակը զուրկ է տղամարդ լինելու միտումից, տանը երևի չեն դաստիարակել, շրջապատ չունի, որ բացատրեն ճիշտն ու սխալը։
Մանդատը հավերժ չէ, իսկ անբարո վարքը, որից կարմրում են ոչ միայն մեղավորի, այլ իր հարազատների ականջները՝ հավերժ» ։