Լուրեր

ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում. Աբրահամյան

08.09.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

 
«ԱԺ աշնանային նստաշրջանը մեկնարկում է մեր գործընկեր Արթուր Սարգսյանի ապօրինի կալանավորման պայմաններում:
 
Ինչպես ԱԺ-ում վերջինիս նկատմամբ իրականացված գործընթացը, այնպես էլ խափանման միջոցի վերաբերյալ 2 դատական նիստերը ցույց են տվել, որ առաջադրված մեղադրանքը, նրա նկատմամբ իրականացվող քարոզչական թիրախավորումը որևէ առնչություն չունեն իրականության հետ և այստեղ պարզապես գործ ունենք քաղաքական ճնշումների և հետապնդումների հերթական դրսևորման հետ:
 
Ի՞նչ էլ ասեն, հորինեն, կեղծեն մեկ է` իրականությունը դրանից չի փոխվի: Արթուր Սարգսյանը քաղբանտարկյալ է և ապօրինի կերպով զրկվել է ազատությունից:
Ազատությո՛ւն Արթուրին և բոլոր քաղբաբտարկյալներին»:

← Վերադառնալ ցուցակին