Լուրեր

ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերի, այլանդակ բառապաշարի և գերդոզավորված ինքնահավանության. Աբրահամյան

08.09.2025

   ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել 

 
«Հայաստանում և Հայաստանից դուրս ՔՊ-ն շատ երևույթների հետ է ասոցացվում` իր երկրի շահերը սակարկման դնելու, հանձնելու, չդիմադրելու, նահանջելու: Երկար շարունակելի ցանկ:
 
Բայց մի երևույթ էլ կա, որ ՔՊ-ում մշակույթի է վերածվել` կանանց հաշվին ինքնահաստատվելու փորձերի, այլանդակ բառապաշարի և գերդոզավորված ինքնահավանության:
 
Արդեն պարզ է` ինչպես Փաշինյանը վարվում է իր կոնկրետ կուսակիցների նկատմամբ, նրանք էլ մաղձը թափում/տարածում են այլոց, իսկ ավելի կոնկրետ` հատկապես  ընդդիմադիր դիրքերից հանդես եկող կանանց նկատմամբ:
Ովքեր ՔՊ-ում կամ դրանից դուրս այս ամենը նորմալ են դիտում, դա ուղիղ խոսում է իրենց հոգեվիճակի, տեսակի, էության և մեծ հաշվով` քաղաքական վախճանի մասին»:

← Վերադառնալ ցուցակին