Լուրեր

Սերժի ժամանակ ֆուսբոլը տեր ուներ․ Շարմազանով

07.09.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նիկոլենք ոչ միայն Արցախը հանձնեցին  ու Հայաստանն են քանդում,այլ նաեւ հայկական ֆուտբոլի «հերն են անիծում»։
Սերժի ժամանակ Հայաստանի հավաքականը աշխարհի ռեյտինգի 38-րդ տեղում էր եւ դուրսը 4-0 հաղթում էր Դանիայի ու Սլովակիայի հավաքականներին։
Երեւանում հաղթում էինք 4-1 Մակեդոնիային ու 3-1 Սլովակիային,իսկ  նույն Պորտուգալիայի հետ հավասար խաղ էինք խաղում/ միայն բախտի բերմամբ Պորտուգալիան 3-2 հաղթեց/:
 
Սերժի ժամանակ ֆուսբոլը տեր ուներ՝ Ռուբեն Հայրապետյան,հայկական ֆուտբոլի նվիրյալ։
 
Իսկ Նիկոլի ժամանակ ոչ երկիրը տեր ունի,ոչ էլ՝ հայկական ֆուտբոլը։
Մարզիչ Մելիքյանն ու հայ ֆուտբոլիստները մեղավոր չեն,մեղավորները ՝Նիկոլի թիմակիցներն են ֆեդերացիայում,որոնք քանդեցին տասնամյակի նվաճումները»։

← Վերադառնալ ցուցակին