Լուրեր

Ահա թե ինչ է նշանակում «կրկնակի կապիտուլյացիա»․ Դանիելյան

06.09.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլական «անասնաֆերմայից» հերթական խոզուկը, խոզուկին բնորոշ ձայներով, երեկ վայրահաչել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղղությամբ՝ բացահայտելով սեփական գլխուղեղի խորը և անդառնալի ճարպակալումը։ Արի ու այդ խոզուկին բացատրի, թե ինչ է կապիտուլյացիան, ինչ է պատմությունը, ինչ են պատմական օրինակները, ինչ է մեծ քաղաքականությունը, ինչ է երկրի անվտանգությունը։ Այդ ամենը խոզուկների համար հասու չէ․ նրանց միակ փայը լափն է, անգամ եթե խոզուկը «փոխ-խոզուկ» է ու աշխատում է Նիկոլի անասնաֆերմայում։
Հ․Գ․ Ստորև ներկայացնում եմ մի քանի պատմական օրինակներ կրկնակի կապիտուլյացիաների մասին, որտեղ հաճախ նույն ղեկավարը ստիպված է եղել երկու կամ ավելի անգամ ստորագրել կապիտուլյացիա։ Սա էլ թող լինի ի պատասխան այդ թերուս, կիսագրագետ, կիսատ-պռատ ուսապարկին:Այս շարքը համալրում է նաև Փաշինյանը:
 
    1. Գերմանիա — Ադոլֆ Հիտլեր․ 1945թ․ մայիսի 7-ին Ռեյմսում կապիտուլյացիա դաշնակիցներին, իսկ մայիսի 8/9-ին՝ Բեռլինում նորից ԽՍՀՄ-ին։
    2. Ճապոնիա — Կայսր Հիրոհիտո․ 1945թ․ սեպտեմբերի 2-ին ընդհանուր կապիտուլյացիա, իսկ հետո՝ բազմաթիվ տեղային կապիտուլյացիաներ Ասիայում և Խաղաղ օվկիանոսում մինչև 1947թ․։
    3. Իտալիա — Բենիտո Մուսոլինի․ 1943թ․ սեպտեմբերին ընդհանուր կապիտուլյացիա, իսկ հետո նույն տարվա ընթացքում՝ նորից մի շարք առանձին կապիտուլյացիաներ տարբեր ճակատներում։
    4. Ավստրիա — Ֆրանց I․ 1805թ․ Պրեսբուրգի կապիտուլյացիա, 1809թ․ Շյոնբրունի կապիտուլյացիա՝ երկուսն էլ Նապոլեոնի առաջ։
    5. Ֆրանսիա — Նապոլեոն III․ 1870թ․ Սեդանի պարտությունից հետո անձամբ հանձնվեց, իսկ քիչ անց Փարիզը ևս կապիտուլյացիա ստորագրեց։
 
 Ահա թե ինչ է նշանակում «կրկնակի կապիտուլյացիա»։ Սա պատմություն է, սա փաստ է։ Իսկ խոզուկին թող մնա իր լափը․ ավելին հասկանալու նա ուղեղ չունի»։

← Վերադառնալ ցուցակին