Լուրեր

Նախկինում Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունից բացի, կար նաև հայ ժողովրդի արյան գնով ստեղծված, ազատ Արցախի Հանրապետությունը․ Զաքարյան

02.09.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նախկինում Հայաստանի ինքնիշխան Հանրապետությունից բացի, կար նաև հայ ժողովրդի արյան գնով ստեղծված, ազատ Արցախի Հանրապետությունը: 

Արցախը Ադրբեջանին հանձնելու հետ միասին, առկա կառավարիչները կովկասյան թաթարներին են հանձնել նաև Հայաստանի Հանրապետության անկախությունը:
Նախկինում Հայաստանի Հանրապետությունը գոյություն ուներ Հայաստանի քաղաքացիների և աշխարհասփյուռ հայության շնորհիվ:
 
Այսօր այն անարգված ու կախված է թուրքական աշխարհի ու պանթուրանիզմի «կամքից» »:

← Վերադառնալ ցուցակին