Լուրեր

Արմեն Աշոտյանն իր բանտային կյանքի ընթացքում հաղթահարեց իր նկատմամբ հսկայական ճնշումները․ Աբրահամյան

31.08.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այս լուսանկարը հուսահատության, համակերպվածության կամ նահանջի մասին չէ:

Սա պետության տոտալ բացակայության, իշխող կառավարչի` երկրի շահերը վաճառքի հանելու և իշխանական նեղ խմբային շահը պետականից վեր դասելու մասին է:
 
Արմեն Աշոտյանն իր բանտային կյանքի ընթացքում հաղթահարեց իր նկատմամբ հսկայական ճնշումները, սառը գլխով գնահատեց իրականությունը` ներքին և արտաքին գործոնների համատեքստում, գիտի, թե ինչ է նշանակում «նստել» գաղափարի ու սկզբունքների համար և իր անձնական մարտն է մղում Հայաստանի ու Ադրբեջանի բանտերում գտնվող քաղբանտարկյալների, քաղաքական պատանդների և պետականության գաղափար կրողների համար»:
 
Հնարավոր է սա 1 անձ և տեքստը նկարն է

← Վերադառնալ ցուցակին