Լուրեր

Չհամարձակվեք նախագահ Սարգսյանի եւ, առհասարակ, մեր երկրի բոլոր երեք նախագահների հասցեին վայրահաչել․ Եսայան

28.08.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ մի ոչինչ կամ ոչնչությունների մի խմբակ, որ մեր  սիրուն եւ անվտանգ երկիրը դարձրեց ոտատակ, երիտասարդ մի ամբողջ սերունդ գլխատեց, Արցախը  մատուցեց թշնամուն, բոլոր կայացած համակարգերը քանդեց, երկրի սահմանները  թշնամու առաջ բացած «էստի համեցեք» կանչեց, երբ  անհայրենիք, անթասիբ, անամոթների մի խմբակ   արդեն յոթը տարի երկիրը թալանի եւ ավերածությունների է մատնել, երբ  իրենց   չեղած կյանքի, իրենց անհայրենիք  ու  անդեմ գոյությունը  պահելու համար  դեռ շարունակում են ճամարտակել, ուզում ես պարզապես դրանց ասել՝  այ  ոչինչներ,այ   անհայտ տեղերից բուծվածներ, սսկվեք, չհամարձակվեք  նախագահ Սարգսյանի եւ, առհասարակ, մեր երկրի  բոլոր  երեք նախագահների հասցեին  վայրահաչել։  

Հավերժ սովածներ եւ անլվաներ, լափեք ձեր առջեւ նետված կերը, ձեզ երբեք ավելին չկարծեք, քան կաք, իսկ դուք կաք որպես «ոչ մի բան»: Հա , մի բան էլ՝ ինչպիսին ձեր «տերն» է, էնպիսին էլ դուք եք՝ կեղտոտ բերան եւ ստախոս․․․»։

← Վերադառնալ ցուցակին