Լուրեր

ԱԳ նախարարի դեմքով, շարունակում են պնդել, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում. Աբրահամյան

28.08.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանության առաջին պլանի ակտորները` նախօրեին ԱԳ նախարարի դեմքով, շարունակում են պնդել, որ ՀՀ Սահմանադրությունն Ադրբեջանի պահանջով չեն փոփոխում:

Հայաստանում կա՞ գեթ մեկ մարդ, ով հավատում է այս ակնհայտ ստախոսությանը:
Ո´չ, չկա:
 
Ռեժիմի ակնկալիքն այն է, որ նույն տխմարությունը երկար կրկնելու դեպքում, հասարակության մի մասի մոտ նստվածք կթողնի ու դա էլ մի կերպ «կսղացնեն»:
Ներքաղաքական իրադարձություններից մինչև արտաքին քաղաքականություն, իշխանության և նրա արբանյակ ուժերի նպատակը կիսաճշմարտություններով, ստով ու կեղծիքով հասարակությանը «ֆռացնել» է` իշխանության երկարաձգելու ակնկալիքով»:

← Վերադառնալ ցուցակին