Լուրեր
Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ինչպես 35, այնպես էլ 17, ապա 7 տարի առաջ․ Նազարյան
28.08.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Սերժ Սարգսյանի հայտարարությունն օգոստոսի 8֊յան համաձայնագրի առթիվ` երևույթներն իրենց անունով կոչելու համարձակություն է, շռայլություն, որն իրեն կարող է թույլ տալ ՀՀ 3֊րդ նախագահը։ Վիեննայի և Սանկտ֊Պետերբուրգի հայտարարություններն էին ո'չ միայն Հայաստանի սուվերենության, այլ նաև առաջնագծի փաստացի ճանաչման և արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիմքերը։
ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի մտքերն այսօր, կառավարության նիստից հետո, հուշում են մի բան, որ Սերժ Սարգսյանի խոսքը ստերի մանիպուլյատիվ այսբերգների իշխանական սառուցյալ կայսրության վրա շարունակում է ունենալ օգոստոսյան տապի ազդեցություն։ Իսկ երկրորդիվ փաստենք, որ ընդիմադիր դաշտ գործուղվող հրոսակներն իրենց առաքելությունը տապալել են, ուստի ամեն ինչ անձամբ անելու կարիք կա։
Սերժ Սարգսյանը ճիշտ էր, ինչպես 35, այնպես էլ 17, ապա 7 տարի առաջ, ճիշտ էր երեկ, ճիշտ է նաև հիմա և դա այն խարիսխն է, որից կապված է շարունակում մնալ հայության հավաքական հույսը»։