Լուրեր

Չլիներ 44-օրյա ավերիչ պատերազմն ու դրա ողբերգական ավարտը` Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 25 տարեկան․ Աբրահամյան

17.08.2025

ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Չլիներ 44-օրյա ավերիչ պատերազմն ու դրա ողբերգական ավարտը` Մխիթար Գալեյանն այսօր կդառնար 25 տարեկան:
 
Կեսգիշերից` Եռաբլուրում խորհրդանշական դարձած կարգով, մարդիկ այցելում են նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու և մեզ բոլորիս հիշեցնելու, որ մեր կյանքով պարտական ենք մեր հերոս նահատակներին:
 
Մխիթարն ու մեր բոլոր հերոսները նահատակվել են` սրտում ու հոգում ունենալով մեկ նպատակ` պաշտպանել հայրենիքը, հային ու հայի արժանապատվությունը:
Հավերժ փառք բոլոր պատերազմներում նահատակված մեր հերոսներին»:

← Վերադառնալ ցուցակին