Լուրեր

Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում. Աբրահամյան

13.08.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «Հարավային Կովկասում գծվող նոր իրողությունների պայմաններում Ռուսաստանն աստիճանաբար բաց ու կոշտ պարտիա է սկսում այն սուբյեկտների դեմ, որոնք, ըստ ՌԴ-ի, դուրս են եկել սահմանված խաղի պայմանավորվածություններից:
 
Ադրբեջանի դեպքում նախախաղը վաղուց էր տրված, սակայն վերջին դրսևորումը Ուկրաինայի տարածքում ադրբեջանական էներգետիկ ենթակառուցվածքների խոցումն էր, որը պատասխանն է Ադրբեջանի` Ուկրաինային բաց ուղղվող աջակցությանն ու ՌԴ-ն շրջանցելու պրոյեկտներին Բաքվի աջակցությանը:
Ռուսական և ադրբեջանական սոցիալական մեդիայում փոխհրաձգություն է: ՌԴ-ից ակնարկում են Ադրբեջանի դեմ նոր կոշտ միջոցների գործադրման և հատուկ օպերացիաների իրականացման հավանականությունը, իսկ Ադրբեջանն ակնհայտորեն գերագնահատելով իր ուժերը, պատասխանում է չոր հռետորաբանուոյամբ և շանտաժային ակնարկներով:
 
ՌԴ-ն նույնքան բաց դեռ չի նախանշել այն կուրսը, որը ստեղծված նոր իրադրության պայմաններում առաջադրելու է Հայաստանին, սակայն ակնհայտ է, որ ՌԴ ռազմավարական մոտեցումները կտրուկ փոփոխության են ենթարկվելու»:

← Վերադառնալ ցուցակին