Լուրեր

Փաշինյանը, իր իշխանությունը պահպանելու համար, մեր երկիրը տանում է նոր պատերազմի․ Դանիելյան

11.08.2025

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

 «Փաշինյանը, իր իշխանությունը պահպանելու համար, մեր երկիրը տանում է նոր պատերազմի և խզում դարավոր դաշինքը մեր դաշնակիցների հետ։ Նա բացում է դռները թշնամիների առաջ՝ առանց որևէ երաշխիքի Հայաստանի համար։ Այս քայլերը սպառնում են մեր երկրի կործանմանը և կարող են կրկնել Արցախում տեղի ունեցած ողբերգությունները։

Այն ժամանակ նա ասում էր «Արցախը Հայաստան է և վերջ», և մեր ժողովուրդը ենթարկվեց էթնիկ զտման, իսկ այժմ՝ հայտարարելով «ապագան այսօր է», նա նույն ճակատագիրն է պատրաստում ողջ Հայաստանի համար»։

← Վերադառնալ ցուցակին