Լուրեր

ՔՊ գերդոզավորված հույզերը, լավատեսությունը, ուրախության ճիչերը, կարծես, հասարակության մոտ տրամադրության առանձնապես փոփոխություն չբերեցին․ Աբրահամյան

10.08.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՔՊ գերդոզավորված հույզերը, լավատեսությունը, ուրախության ճիչերը, կարծես, հասարակության մոտ տրամադրության առանձնապես փոփոխություն չբերեցին:

Մարդիկ պարզապես չեն հավատում:
 
Իսկ ի՞նչ է անում նման դեպքերում բռնապետական ռեժիմը: 
Այո´, մեծացնում ճնշում հասարակական, քաղաքական առողջ, բանական հատվածի նկատմամբ ճնշման ու պատժիչ գործիքակազմը` մարդկանց «հասկացնելու», որ կա´մ ընդունում եք փաշինյանական-ալիևյան նոր իրականությունը, կա´մ ընկնում եք ուժայինների «բուլդուզեռի» տակ»:

← Վերադառնալ ցուցակին