Լուրեր

Պատմության վատ շրջապտույտը կրկնվում է․ Խաչատրյան

07.08.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«ԱՄՆ-ի հովանու ներքո Սյունիքով նախատեսվող միջանցքը փաստացի դուրս է բերվելու Հայաստանի իրավազորությունից՝ փոխանցվելով  մի երկարաժամկետ կառավարման մեխանիզմի, որը կարող է գործել առանց հայկական վերահսկողության:
Ըստ նախնական արտահոսքերի՝ ադրբեջանական կողմը ոչ միայն չի ենթարկվելու որևէ հայկական իրավական մեխանիզմի, այլև չի հանդիպելու մաքսավորի և ազատված է լինելու պատասխանատվության ցանկացած գործիքակազմից, ինչն էլ դարձնում է այս ամբողջ գործընթացը ոչ թե փոխադարձության, այլ միակողմանի ծանր զիջման հերթական  օրինակ՝ կապիտուլացիա 2, որը ներքին սպառման համար հաստատ փաթեթավորվելու է խաղաղության հաստատման մասին աղմկոտ քարոզչությամբ ու ներկայացվելու է որպես պատմական նվաճում, որի դիմաց գործող իշխանությունը ակնկալում է ոչ միայն արտաքին լեգիտիմություն և ներքաղաքական «անդորր»՝ պատրաստվելով 2026-ի ընտրություններին, այլև նաև ստանալու է լուռ համաձայնություն՝ ներքին ճնշումների, քաղաքական հետապնդումների և նոր ռեպրեսիաների իրականացման հարցում...
 
Պատմության վատ շրջապտույտը կրկնվում է. եթե 2022-ի Պրահայի գործընթացով զոհաբերվեց Արցախը, ապա այժմ նույն տրամաբանությամբ Վաշինգտոնյան նոր գործարքի հիմքով մատաղ է արվելու  նաև Սյունիքը՝ զուտ քպական իշխանության վերարտադրության և մարդամեկի նեղանձնական շահերի սպասարկման համար...»։

← Վերադառնալ ցուցակին