Լուրեր
Շատ խորհրդանշական եմ համարում, որ Երեւանի Կրկեսը վերջապես բացվում է․ Եսայան
31.07.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Շատ խորհրդանշական եմ համարում, որ Երեւանի Կրկեսը վերջապես բացվում է։
Յոթը տարի տեւած այս չարաբաստիկ, խայտառակ կլոունադան սրանով կավարտվի, բոլոր էժանագին ծաղրածուներն ու կենդանիները, կենդանի վարժեցնողները, այս ու այն կողմ ցատկոտող տարատեսակ լպրծուն սողունները վերջապես կդրվեն իրենց իրական տեղերում, երկիրը կմտնի լրջության, տրամաբանության, ներդաշնակության դաշտ»։