Լուրեր

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է. Աբրահամյան

31.07.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչության փակումը բավականին վտանգավոր է և դրանով մեծ հարված է հասցվելու ադրբեջանական բանտերում գտնվող հայերի իրավունքների պաշտպանությանն ու նրանց հետ կոմունիկացիայի իրականացմանը:
 
Թեև Ադրբեջանը միշտ էլ խնդիրներ է առաջացրել միջազգային առաքելությունների աշխատանքում, այնուամենայնիվ, Կարմիր Խաչը դժվարությունների գնով Ադրբեջանում աշխատել է և հատկապես հայ գերիների/ռազմագերիների, անհետ կորածների հարցում կարևոր գործառույթ ապահովել:
 
Ադրբեջանում ժողովրդավարության և օրենքի գերակայության բացակայության պայմաններում` առկա մեծաթիվ բարդություններին կգումարվի նաև Կարմիր Խաչի բացակայությունը, որն այնտեղ գտնվող հայերի համար հույսի և կենսական անհրաժեշտության կարևորություն ունի»:

← Վերադառնալ ցուցակին