Լուրեր

Ասֆալտային քարոզչությունն այն «դեղահաբերից» մեկն է, որով դանդաղորեն թունավորել ու «սպանում» են Հայրենիք-Պետությունը․ Զաքարյան

28.07.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ  Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Գիտակից ու հայրենատեր քաղաքացիները շատ լավ հիշում են Երևան-Բագրատաշեն մայրուղին ու ոչ մի փոփոխություն չեն տեսնում: Բայց դրան զուգահեռ շատ լավ հիշում են նաև Գորիս-Կապան մայրուղին, Գորիս-Ստեփանակերտ մայրուղին, Վարդենիս-Մարտակերտ մայրուղին, և հարյուրավոր այլ ասֆալտապատ ու բարեկարգ ճանապարհներ, որոնք բարեխիղճ հարկատուներն էին սարքել, իսկ դու մի ստորագրությամբ, ինքնագլուխ հանձնել ես մեր ժողովրդի թշնամուն: 
 
Միայն անհայրենիք մարդուկ են մոռանում ու չհիշելու տալիս Հայաստանի անցյալը:
Հ.Գ. Ասֆալտային քարոզչությունն այն «դեղահաբերից» մեկն է, որով դանդաղորեն թունավորել ու «սպանում» են Հայրենիք-Պետությունը»:

← Վերադառնալ ցուցակին