Լուրեր

Սրբազան շարժման գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանավորման հիմքում քննչական ֆանտազիաներն են․ Աբրահամյան

27.07.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «Սրբազան շարժման գործով անցնող գործարար Տիգրան Գալստյանի կալանավորման հիմքում քննչական ֆանտազիաներն են, որոնք գրվել են ՔՊ գրասենյակում:
Ընդ որում` այս գործով կալանավորվածներից յուրաքանչյուրի գործն ու նրանց դեմ ներկայացվող մեղադրանքները մեկը մյուսից անհեթեթ են և նորմալ պետության պայմաններում ոչ միայն կալանավորումներ չէր լինի, այլ առհասարակ օդից գործ չէր սարքվի:
 
Տիգրանին ճանաչող մարդիկ լավ գիտեն, որ նա ոչ միայն հեռու է իրեն առաջադրված մեղադրանքից, այլ պարզապես իր երկիրը սիրող տղա էր, ով չէր համակերպվում գործող կառավարչի առաջադրած ստորացուցիչ խաղի կանոններին և ամեն ինչ մի կողմ դրած մտել էր պայքարի պրոցես:
Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին» :

← Վերադառնալ ցուցակին