Լուրեր
Սերժ Սարգսյանը ձեր ամենամեծ վախն է․ Գրիգորյան
24.07.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ահա էլի հերթական զառանցանքը Ռոբերտ Քոչարյանի թիմակից/աջակից, քարոզչական ցանցի փոքրիկ, բայց ակտիվ կատարող՝ Բորիս Մուրազու politik.am կողմից։ Նրա օրվա հացը, ըստ ամենայնի, կախված է նրանից, թե քանի անգամ կհասցնի Սերժ Սարգսյանի անունը գրել և քանի բլթոց կհասցնի հորինել մինչև երեկոյան պատվերների պատուհանի փակումը։
Էս անգամ էլ օֆիսով նոր հեքիաթ են հորինել ՝ իբր Սերժ Սարգսյանն է պատվիրել հարցում, որում նիկոլի վարկանիշը բարձր է քան կա։ Տեսնես ինքը հավատո՞ւմ է իր գրածին, թե՞ պարզապես գրիչը գործազրկությունից և սովից է փրկում։
Ոչ մի լուրջ փաստ, ոչ մի տրամաբանական շղթա։ Պարզապես վայ հեղինակային “լայն վերլուծություն”, որ կազմված է «սանիկ», «բարեկամ», «իշխանություն հանձնել» և այլ ժամկետանց բառերով։ Այսքանից հետո էլ ուզում են, որ ժողովուրդը իրենց լուրջ ընդունի, գնան կռելու։ Բորիս ջան, դու գոնե հիշու՞մ ես՝ քանի տարի է անցել, ինչ ձեր պրոբլեմը «Սերժ Սարգսյանն ա»։ Կարո՞ղ ա Սերժն է մեղավոր նաև, որ ձեր գրած զառանցանքները ոչ ոք չի կարդում, բացի ներքին կռուժոկից և իհարկե պատվիրատուներից։
Դուք ապրում եք մի իրականության մեջ, որտեղ սեփական տապալումներն ու սրընթաց անկում ապրող վարկանիշի մեղավորը Սերժն ա, ձեր ամեն օրվա ձախողման պատասխանատուն Սերժն ա, ինչ խնդիր լինի անկախ ոլորտից ձեր համար մեղավորը միշտ Սերժն ա: Ձեզանից ի՞նչ «ընդդիմություն», ձեր վարքը պարզից պարզ ցույց է տալիս ձեր ներքուստ նիքոլական լինելը, ձեր թիրախը գրեթե միշտ եղել է միայն ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանը և Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը:
Սերժ Սարգսյանը ձեր ամենամեծ վախն է։ Սերժ Սարգսյանը այն առաջնորդն է, ով լուռ ու համառ կանգնած է Հայրենիքի կողքին, նա այն մարդն է, ով պայքարի խրամատը գեթ մեկ րոպեով չի լքել ի տարբերություն ձեզ բոլորիդ շատ հայտնի պերսոնաժների։ Դա ձեզ խանգարում է։ Դա ձեզ ցավացնում է ուժեղ:
Մնացե՛ք էդ ցավի մեջ։ Եթե ցավը ուժեղանում ա էլի մի բան գրեք, մարդես կարողա շեֆը ողորմած թուլափայ տա մի փոքր ցավերներդ անցնի»։