Լուրեր

Թող այս որոշումը նաև նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր այսօր կուրորեն կատարում են անօրինական հրահանգներ․ Դանիելյան

23.07.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սամվել Կարապետյանը հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։
Սա ոչ միայն իրավական հաղթանակ է, այլ նաև հստակ ազդակ, որ աշխարհում բոլորն համակերպված չեն Նիկոլ Փաշինյանի կամայականությունների, իրավական բեսպրեդելի և ավտորիտար գործելակերպի հետ։
Աշխարհը տեսնում է, թե ինչպես է Հայաստանի իշխանությունների կողմից խախտվում իրավական պետության հիմնարար սկզբունքը, և սա արդեն առաջին լուրջ պատասխանն է այդ վտանգավոր ուղղությանը։
 
Թող այս որոշումը նաև նախազգուշացում լինի բոլոր նրանց համար, ովքեր այսօր կուրորեն կատարում են անօրինական հրահանգներ՝ հանուն պահի շահի։
Արդարությունը միշտ վերադառնում է։ Իսկ դուք, վաղ թե ուշ, կմնաք ձեր իսկ կառուցած թղթե տնակում՝ մենակ»։

← Վերադառնալ ցուցակին