Լուրեր

Նիկոլի համար որևէ ազգային սրբություն կամ կլիշե գոյություն չունի․ Հովասափյան

21.07.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ինչպես և սպասվում էր՝ Նիկոլը պատրաստվում է ասպատակել Մայր Աթոռը։ Բավական լավ ճանաչելով նրա տեսակը՝ վստահաբար կարող եմ ասել, որ տեղի ունեցողը որոշակի անձնական բնույթի վրեժ է հիշեցնում։ Նիկոլը հաճախ նման պահվածք է դրսևորում հատկապես նրանց նկատմամբ, ում հանդեպ վաղուց ատելությամբ է լցված, կամ, կարճ ասած, «աբիժնիկ» է։ Նման վարքագծի մենք արդեն բազմիցս ականատես ենք եղել։
 
Նիկոլի համար որևէ ազգային սրբություն կամ կլիշե գոյություն չունի․ դա այլևս ապացուցման կարիք չունեցող փաստ է։ Նա պատրաստվում է ասպատակել Վեհարանը ու դա անելու է մեծագույն հաճույքով։ Այո, հենց ասպատակել, քանի որ նրա գործողություններն ոչնչով չեն տարբերվում մոնղոլ-թաթար վաչկատունների արշավանքներից։ Ի դեպ, ինչպես մեկ անգամ նշել եմ, պատմության մեջ մենք հաճախ խնդիր չենք ունեցել անգամ օտար կեղեքիչների հետ՝ հատկապես հավատքի առումով (բացի բյուզանդացիներից ու սելջուկներից)։
 
Ակնհայտ է, որ Նիկոլը մարդկանց տանում է բախման։ Նրա համար դա կենսակերպ է, որից նրա հոգին փառավորվում է։ Խժդժությունները, քաոսը, փողոցային անիշխանությունը, մարդկանց ծեծուջարդը նրա տարերքն են։ Այդ մասին վկայում են բազմաթիվ փաստական տեսանյութեր և անցյալից հայտնի իրադարձություններ։
Ի դեպ ասեմ՝ այն, ինչ այսօր տեղի է ունենում Մայր Աթոռի դեմ, զուտ վարչական կամ իրավական հարց չէ․ դա ատելությամբ սնվող, տարիներ շարունակ կուտակված վախերի և վրեժի դրսևորում է՝ ուղղված ազգի ամենաարմատական հիմնասյուներից մեկի դեմ։ Սա ընդամենը քաղաքական պայքար չէ․ սա պետականորեն հովանավորվող ոտնձգություն է՝ հոգևոր ինքնության նկատմամբ պետական տեռոր։ Եվ եթե Նիկոլի ձեռքը հասնում է Վեհարանին, ապա ընդհանրապես կասկած չունեմ, որ վաղը նույն ձեռքով կարգելի աղոթքն ու ապաշխարությունը, կջնջի մեր հավաքական հիշողության վերջին սրբությունները»։

← Վերադառնալ ցուցակին