Լուրեր
Եթե Հայաստանի ղեկավարները գոնե 0.1% ազգային արժանապատվություն և հայամետ դիրքորոշում ունենային․ Դանիելյան
21.07.2025

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյնան իր էջում գրել է․
«Եթե Հայաստանի ղեկավարները գոնե 0.1% ազգային արժանապատվություն և հայամետ դիրքորոշում ունենային, ապա արժանապատիվ պատասխան կհայտնեին կարծիք վաճառող Գորդոնին՝ ընդգծելով, որ հիացմունքով հետևում են, թե ինչպես է Ռուսաստանի Դաշնությունը վերականգնում իր պատմական տարածքային ամբողջականությունը։
Միևնույն ժամանակ, Ազգային ժողովում կընդունեին օրինագիծ, որով կհայտարարեին այդ ազատագրված տարածքները Ռուսաստանի անբաժանելի մաս՝ որպես պատասխան բոլոր նրանց, ովքեր էթնիկ զտումները ներկայացնում են որպես «ազատագրում»։
Փոխարենը՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները, որոնք նույնիսկ Արցախը ճանաչեցին Ադրբեջանի կազմում, ոչ միայն լռում են Գորդոնի և Ալիևի նման հակահայ հայտարարությունների ֆոնին, այլ պատրաստվում են իրենց քայլերն ուղղել սեփական ժողովրդի, սեփական հոգևոր արժեքների և ազգային ինքնության հիմքերի դեմ»։