Լուրեր
Պետք է հենց Էջմիածնի հրապարակում դավաճանից պարզել թե ո՞նց կարելի էր էս ամենը կանխել առանց 5000 մեր եղբայրներին զոհի բերան տանելու․ Անդրեասյան
21.07.2025

ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ես կարծում եմ , որ Էջմիածնի հրապարակում պետք է սպասել մեծ հոգևոր հանդիպման և հենց այդտեղ պարզել թե ո՞նց էր Արցախը Հայաստան և վերջ , բայց հանկարծ դարձավ ադրբեջանի անբաժանելի մաս։
Պետք է հենց Էջմիածնի հրապարակում դավաճանից պարզել թե ո՞նց կարելի էր էս ամենը կանխել առանց 5000 մեր եղբայրներին զոհի բերան տանելու , բայց սեփական կաշին դավաճանի պիտակից «փրկելու» համար այդ դավաճանությունը տեղի ունեցավ մեր լույս տղաների կյանքի գնով։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ՝ վարչապետի, ոչ թե մանիպուլյատոր և սրիկա դավաճանի։
Այո՛ , այս հարցերը մեկընդմիշտ պետք է պարզել ՝ կամ այս կողմ , կամ այն..
Վերջ ի վերջո, Հայաստանի Հանրապետության վարչապետի աթոռը պետք է ազատագրել դավաճան և սրիկա երևույթից ժողովրդի կամքով և առանց բռնությունների»։