Լուրեր

Սերժ Սարգսյանի օրոք Հայրենիքի սրբությունը կասկածի տակ դնելը վախենալու էր անգամ պատկերացնել․ Մովսիսյան

17.07.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահե Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սերժ Սարգսյանի օրոք Հայրենիքի սրբությունը կասկածի տակ դնելը վախենալու էր անգամ պատկերացնել։
Այսօր թուրքը ոչ միայն մտել է Հայաստանի տարածք, այլ իր դրոշն է տնկել՝ ձեր թողտվությամբ, ձեր հովանու ներքո։
Երբ մերժեցիք Սերժ Սարգսյանին, մերժեցիք նաև անվտանգությունը, պետության ուղեղն ու բազուկը։
Նրան մերժեցիք՝ ստացաք 5000-ից ավելի զոհ, ստացաք փլված բանակ, ստացաք հողազուրկ ու արժանապատվություն կորցրած ժողովուրդ։
Սերժ Սարգսյանի օրոք Արցախը բանակցության սեղանի շուրջ էր՝ որպես կողմ։
Այսօր՝ բանակցային սեղանը չկա, Արցախը չկա, իսկ դուք դեռ խոսում եք «խաղաղության դարաշրջանից»։
 
Սերժ Սարգսյանի օրոք Եկեղեցին ազգային հիմք էր, այսօր՝ թիրախ։
Սերժ Սարգսյանի օրոք Վեհափառը համազգային սրբություն էր, այսօր՝ հարձակման թիրախ քաղաքական աղբյուրներից սնվող ձեր քարոզչության մեջ։
Սերժ Սարգսյանն առաջնորդ էր՝ թուրքին սեղանի շուրջ խոսեցնող։
Դուք՝ թուրքին նվեր տվող ու ազգին պառակտող։
Հիմա ո՞վ եք մնում դուք՝ մերժողներն ու մերժման առաջնորդները։
Հայոց բանակի դեմ, Հայոց եկեղեցու դեմ, Հայոց հողի դեմ։
Դուք հայի դեմ եք, ու ձեր դեմ է լինելու ապագան»։

← Վերադառնալ ցուցակին