Լուրեր

Դու ոչ թե Հայաստանն ազատագրել ես Սերժ Սարգսյանից , այլ Սերժ Սարգսյանի ազատագրածը մսխել ես ու նվիրել ես թուրքին․ Անդրեասյան

17.07.2025

 ՀՀԿ ԵԿ փոխնախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Դու ոչ թե Հայաստանն ազատագրել ես Սերժ Սարգսյանից , այլ Սերժ Սարգսյանի ազատագրածը մսխել ես ու նվիրել ես թուրքին։
Դու Սերժ Սարգսյանի պահած զինվորներին կոտորել ես 5000-երով։
Դու Սերժ Սարգսյանի բանակցածը սկսել ես զրոյական կետից ու դարձրել ես ստրուկ թուրքերի ձեռքում և ծաղրի առարկա։
 
Դու Սերժ Սարգսյանի հոգևոր Հայաստանի և եկեղեցու դեմ սկսել պիղծ արշավ՝ հակահայկական ու հակաքրիստոնեական։
Դու ո՞նց կարող ես ազատագրել Հայաստանը ինչ որ մեկից , թուրքը չի ազատագրում , թուրքը օկուպացնում է , իսկ քո երակներում հոսում է թուրքի արյուն։
Դու ինչպես Սերժ Սարգսյանի թշնամին ես , այնպես էլ Հայաստանի և Արցախի , որովհետև դու նվիրել ես թուրքին ոչ միայն Արցախը , այլև ՀՀ սուվերեն տարածքները։
Դու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, հայոց պետականության ու Հայաստանի դրոշի պղծողն ես ու վերացնողը։
 
Դու մի մարդ ես , ով չի ավարտել համալսարանը , չի ծառայել բանակում ու ամբողջ կյանքում խաբել է և մանիպուլացրել , հանձնել է , հանձնվել է , պարտվել է , կզել է ու տրորվել։
Դու չես կարող ազատագրել մի բան , որը քոնը չէ այ սրիկա ու դավաճան»։

← Վերադառնալ ցուցակին