Լուրեր

Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում. Դանիելյան

10.07.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այսօր, երբ աշխարհը պայքարում է ինքնիշխանություն պահպանելու համար, Հայաստանը չունի սեփական ավիապարկ, չունի ազգային ավիափոխադրող, չունի պետական ավիաընկերություն։
 
 Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը 7 տարվա ընթացքում։
— Վերցրեց ավելի քան 7 միլիարդ դոլար արտաքին պարտք։
— այդ գումարից ոչ մի դրամ չծախսեց՝ պետության օդային ինքնիշխանությունն ամրապնդելու վրա։
 
 Իսկ ի՞նչ կարելի էր անել այդ գումարով։
 Գնել 30-ից ավելի Airbus A320 կամ Boeing 737 ինքնաթիռներ։
 Ստեղծել հայկական Armavia 2.0 պետական ավիաընկերություն։
 Բացել ուղիղ չվերթներ Երևանից դեպի 30+ մայրաքաղաք։
 Ստեղծել ավելի քան 5000 նոր բարձր վարձատրվող աշխատատեղ։
 Վերակառուցել Գյումրիի և Սյունիքի օդանավակայանները։
 Հայաստանը դարձնել տարածաշրջանային օդային հանգույց՝ կապելով Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Ասիան։
 
Բայց Փաշինյանը չստեղծեց։
Չկառուցեց սեփականը։
Փոխարենը՝ նա փորձում է խլել ՀԷՑ-ը ։
Սա է իրական Հայաստանը» ։

← Վերադառնալ ցուցակին