Լուրեր

Այն ինչ գրում և անում է գործող կառավարիչը դա է իրական ահաբեկչությունը․ Աբրահամյան

08.07.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Այն ինչ գրում և անում է գործող կառավարիչը դա է իրական ահաբեկչությունը` սեփական երկրի ու նրա քաղաքացիների նկատմամբ:

Վախի մթնոլորտի սփռում, ահաբեկում, բռնություններ և մարդկանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ. սրանք մեր երկրում արդեն սովորական դարձած իրադարձություններ են և անընդհատ ուղեկցելու են մեզ այնքան ժամանակ, քանի սրանք կան:
Կառավարությունը երկիրը տանում է քաոսի և անկայունության ճանապարհով` խիստ հարվածի տակ դնելով երկրի կենսունակությունը»:

← Վերադառնալ ցուցակին