Լուրեր

Բանակի մասով էս պաթոլոգիկ սուտասանների աղաղակները ուղղակի խղճահարություն են հարուցում․ Խաչատրյան

04.07.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Նայում եմ Արշակյան Հակոբի  կենսագրությունը՝ պարզվեց 85-ի տղա է՝  մեր թիվ, բայց բողոքում է, թե բա՝ իր ծառայության տարիներին զուգարանները գոմի էին նման։
Չգիտեմ՝  էս մարդը ու ընդհանրապես՝ ՔՊ փաթեթը, որտեղ ու ոնց են ծառայել, բայց էս մարդկանց մոտ հստակ հոգեբանական տրավմա կա՝ մեկը բողոքում էր, որ մայկա-տրուսիկ չի ունեցել, մյուսը՝ անյուղ ճաշ է կերել, սա էլ՝ զուգարանների տեսքից: Վաղը մեկն էլ կլացի, որ բանակում ֆրի չեն տվել կամ սպա-սերվիս չի աշխատել։
 
Հ.Գ. Ես ծառայել եմ Արցախում՝ 2006-2008թթ., երեք տարբեր զորամասերում ու ամեն բանից գոհ եմ եղել, կար  և զինվորական հագուստ, և նորմալ զուգարան, ու սնունդն էլ՝ նորմալ։
 
Բանակի մասով էս պաթոլոգիկ սուտասանների աղաղակները ուղղակի խղճահարություն են հարուցում, տպավորություն է, որ հերթ  կանգնած սպասման մեջ են, թե երբ է հաջորդ քպականն ավելի խղճուկ պատմություն մոգոնելու»։

← Վերադառնալ ցուցակին