Լուրեր

Սա ազգային ինքնիշխանության և պետականության դեմ ուղղված պլանի նոր փուլն է․ Դանիելյան

03.07.2025

 ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Փաշինյանը մեկ անգամ արդեն քայլեց արևմտյան «պլանով»՝ փաստացիորեն հանձնելով Արցախը Ադրբեջանին։ Այսօր էլ ակտիվ գործընթաց է ընթանում ճանապարհների ապաշրջափակման և այսպես կոչված «խաղաղության պայմանագրի» ստորագրման շուրջ, կրկին՝ նույն արևմտյան մոդելով։
Ի՞նչ է այս անգամ պատրաստվում զիջել Փաշինյանը։ Սյունի՞քը։ Հայոց ցեղասպանության ճանաչումից հրա՞ժարվել։ Սահմանադրությո՞ւնը վերաձևել՝ ի նպաստ արտաքին օրակարգերի։
 
Կարծում եմ՝ այս անգամ խոսքը ոչ թե մեկ զիջման մասին է, այլ՝ համակարգային և ամբողջական կորուստների։ Սա ազգային ինքնիշխանության և պետականության դեմ ուղղված պլանի նոր փուլն է՝ քողարկված խաղաղության խոստումներով»։

← Վերադառնալ ցուցակին