Լուրեր

Ոչ ոք չի մոռանում ոնց էր այդ օրերին լռում այսօրվա տիկտոկ/ինստագրամյան «ամենախիզախ» և միակ գործիչը․ Գրիգորյան

02.07.2025

 ՀՀԿ խորհդրի անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Բորիս Մուրազին և իր politik-ը հա փորձում են չկորեն մեդիա ասպարեզում: Նրանք կիրառում են նույն, ծեծված և վառված մեթոբանությունը՝ «պարապցրած» հակաքարոզչություն Սերժ Սարգսյանի դեմ։ Վերոգրյալ կայքում տեղադրված այսպես կոչված «վերլուծությունը», իբրև թե Սերժ Սարգսյանը գաղտնի օգնում է Փաշինյանին, նույն ժանրից է։ Դա հերթական քաղաքական մանիպուլյացիա է, որը արդեն տարիներ ի վեր դուրս է բերվում մեկ կենտրոնից, նույն մարդկանց կողմից ում բոլորս շատ լավ գիտենք: Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների մի մասը, հնարավոր ամեն հասանելի հարթակ փորձում են օգտագործել ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին թեկուզ մանր անհարմարություն պատճառելու համար:
Բայց Բորիսին պետք է ասել նախքան ուրիշներին մեղադրելը ձեր խելագառ և մտածածին սխեմաների մեջ, մենք առաջարկում ենք բացել 2018 թվականի լուսանկարներն ու տեսանյութերը։ Ոչ թե մեկնաբանել, այլ պարզապես նայել։ Տեսնել, թե ով ում է շնորհավորել դավաճանների իշխանության գալու կապակցությամբ, ովքեր էին երջանիկ ժպիտով հրապարակի պատերի տակ նկարվում, ովքեր էին կաֆեների կուպեներում նշում դավաճանների իշխանազավթումը: Տեսնել, թե ով ինչ հայտարարություններ է արել իշխանազավթման օրերին, և ով ինչ դիրք է զբաղեցրել մինչեւ 2021 թ․ ընտրություններ, այն ընտրություններ, որով պետք է «խիզախ և փառահեղ» հաղթանակ գրանցեիք:
 
Ոչ ոք չի մոռանում ոնց էր այդ օրերին լռում այսօրվա տիկտոկ/ինստագրամյան «ամենախիզախ» և միակ գործիչը։ Եվ եթե հիմա որոշել են մոռացության տալ սեփական արածները, ապա իմ իրավունքն է դա ամեն օր հիշեցնել։
Սերժ Սարգսյանը ոչ թե սիրուն բեմական խոսքերով, այլ կոնկրետ քաղաքական գործունեությամբ է տարիներ շարունակ պայքարել այս իշխանության դեմ։ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ-ն կապիտուլյանտի գալու առաջին իսկ օրվանից պայքարի առաջնագծում են, Սերժ Սարգսյանը երբեք չի սպասել «հարմար պահի», որ հայտ ներկայացնի:  Հիմա էս առաջին հայացքից անտրամաբանական հարձակումները գալիս են հենց նրանցից, ում համար նույիսկ  երկրի համար այս դժվար և խառը պահին  քաղաքական դաշտի  միակ «ալֆասամեց»-ի կերպարի կերտումն ու այդ հորինվածի տարածումը  ամենակարևորն է, նույնիսկ համազգային համախմբման կոչերի պահերին։
Ինչ վերաբերում է Բորիս Մուրազուն՝ նա  ըստ իս  վերլուծաբանի կամ լրագրող հասկացողության հետ որևէ կապ չունի։ Նա պահի գործչի դասական օրինակ է: Այս պահին ուղիղ սպասարկում է մի թմի շահ, որի սպասարկու-աջակիցները մեկ նպատակ ունեն՝ վարկաբեկել բոլոր նրանց, ովքեր այսօր ունեն իրական հեղինակություն ընդդիմադիր դաշտում։ Իսկ ինչո՞ւ։ Որովհետև այդ հեղինակությունը խանգարում է իրենց ընտրական օրակարգերին։ Ու դրա համար պետք է ստեղծել տպավորություն, թե «բոլորը Նիկոլի հետ,գործով են բացի մեկից»։ Էս ամենինչը խիստ ծիծաղալու է:
 
Եթե ուզում եք հասարակությունը գոնե միքիչ հավատա ձեզ՝ մի՛ ստեք։ Իսկ եթե ստում եք մի սպասեք, որ լռելու ենք, պատրաստ եղեք որ ձեր մասին ՃԻՇՏՆ ենք ասելու»:

← Վերադառնալ ցուցակին