Լուրեր

Ակնկալել, որ պատերազմներ և զոհեր այլևս չեն լինի, ուղղակի չենք կարող. Աբրահամյան

02.07.2025

   ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Այցելեցի ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն` սգո մատյանում գրառումներ անելու և ցավակցություններս Իրանի ժողովրդին այսկերպ փոխանցելու համար:
Իրանի դեմ ռազմական գործողությունները նոր փորձություն էին մեր տարածաշրջանի համար, որտեղ ցանկացած նոր ցնցում կարող է մասշտաբային ողբերգությունների հանգեցնել:
 
Ակնկալել, որ պատերազմներ և զոհեր այլևս չեն լինի, ուղղակի չենք կարող. ցավոք իրողությունները լավատեսություն չեն ներշնչում:
Համոզված եմ, որ հարևան Իրանը արագ կվերականգնվի և իրանցիների կվերադառնան իրենց խաղաղ կյանքին:
Ցավակցություններս մեր բարեկամ Իրանին»:

← Վերադառնալ ցուցակին