Լուրեր
Կապիտուլյանտը պետք է հեռանա․ Գրիգորյան
01.07.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Միքայել Գրգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Խորհրդարանում հիմա տեղի ունեցող ՀԷՑ-ի «պետականացման» բեսպրեդել/քննարկումը որևէ կապ չունի տնտեսական քաղաքականության, ներդրումային միջավայրի բարելավման կամ հանրային շահի հետ։ Սա ուղղակի պետական պատժիչ գործիքակազմի կիրառման օրինակ է մասնավոր սեփականության նկատմամբ՝ մի իշխանության կողմից, որի համար պետությունը և պետական լծակները սեփական մանրախնդիր հաշիվների պարզման հարթակ և գործիք է։
Ուսապարկերը իրար հերթ չտալով, միմյանց հետ մրցելով փորձում են ապացուցել իրենց «լոյալությունը» շեֆին՝ խոսելով բառացիորեն մեկ շնչով, առանց իրավական հիմքի, առանց փոխհատուցման խոստման, առանց հարցնելու՝ իսկ ինչի՞ ենք հասնելու դրանից հետո։ Այս ամենը ևս մեկ ապացույց էւ որ կապիտուլյանտի ռեժիմը հստակ և իրական վտանգ է զգում Սամվել Կարապետյանից և այս «նիստ» կոչվածին պատդաստվելու համար «տնային աշխատանք են» ստացել։
Երբ իշխանությունը փորձում է պետականացնել այն, ինչը կառուցվել է տարիներով՝ առանց դատական կարգի, առանց գնահատման, առանց բանակցության, դա այլ անուն չունի, քան պետական ռեկետ։ Իսկ երբ այս ամենը տեղի է ունենում բացահայտ ուղիղ եթերում՝ Ազգային ժողովի դահլիճում, հարցը դառնում է արդեն ազգային անվտանգության մաս։
Սա այլևս կոնկրետ անձի կամ ընկերության դեմ ուղղված քայլ չէ։ Սա ուղերձ է բոլորին՝ եթե չհամաձայնես, կզրկվես։ Եթե չլռես, կվերանաս դաշտից, կփակվես։ Եվ սա գալիս է ոչ թե օրենքից, այլ մեկ մարդու անսահման վերահսկողությունից, իր և իր ուսապարկերի անձնական մանկական բարդույթներից ու քայքայիչ պատկերացումներից, որոնք սրանց օրոք դարձել են համակարգ։
Այդ համակարգը չեն ուղղում, դրան չեն հանդուրժում։ Դրանից #օրառաջ ազատվում են։
Կապիտուլյանտը պետք է հեռանա, որքան շուտ այդքան լավ, որքան նա մնում է իշխանության, այնքան խորանում է ճնշումը։ Ճնշումը բիզնեսի վրա, սեփականության, խոսքի, հավատքի, արժանապատվության վրա ու շատ այլ բաների վրա»: