Լուրեր
Նադիրն ո՞ւր, Նիկոլը ուր․ Հովասափյան
28.06.2025

ՀՀԿ խորհդրի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Երեկ Նիկոլի կողմից Մայր Աթոռի հակաքրիստոնեական գրոհի ֆոնին՝ շատերն այդ դրվագը համեմատեցին Հայաստանն ասպատակած մահմեդական արշավանքների տարբեր դրվագների հետ: Ասեմ, որ էտքան էլ համակարծիք չեմ, այն ավելի սարսափելի ու զազրելի էր, քանի որ, օրինակ, այս դրվագը, որը ցանկանում եմ հանձնել ձեր դատին, լրիվ այլ բանի մասին է խոսում:
1734թ. Նադիր շահը, երբ ժամանում է Էջմիածին, կոշիկները հանում է, մտնում եկեղեցի, մասնակցում պատարագին։ Ավելին, շահը ծկի գալիս և արցունքն աչքերին աղոթում քրիստոնյաների հետ միասին: Դա ցնցող տպավորություն է թողնում ժողովրդի վրա։
Ըստ էության՝ Պարսից շատ այլ շահեր, ինչպես նաև Օսմանյան սուլթաններ մինչ այդ դեպքն էլ տարբեր առիթներով մտել էին հայոց եկեղեցիները, սակայն երբեք չէին աղոթել:
Հոգևորականները ոգևորվում են Նադիրի ծնկաչոք աղոթքից և ժողովրդին կոչ անում ամեն կերպ աջակցել շահին (նշենք, որ շահի նախորդ արշավանքի ժամանակ եկեղեցին չեզոքության կոչ էր արել):
Ի դեպ՝ քչերը հավանաբար գիտեն, որ Նադիր շահին օծել է Աբրահամ Գ Կրետացի կաթողիկոսը, ով բավական լավ հարաբերությունների մեջ էր վերջինիս հետ։ Ավելին, շահի վստահությունը շահելով՝ կաթողիկոսը վերականգնել է Էջմիածնի կաթողիկոսական աթոռի կալվածատիրական իրավունքները։ Դրանից բացի՝ Կրետացու անմիջական միջնորդությամբ, խանը թույլատրել է Մելիք Հակոբջանին Երևանում հիմնել դրամատուն և կտրել արծաթե ու պղնձե դրամներ:
Հիմի դե համեմատեք՝ Նադիրն ո՞ւր, Նիկոլը ուր»: