Լուրեր
Սա արժեքային պայքար է՝ Հայկի արժանավոր ժառանգ մնալու ու ոսոխ բելի վերածվելու միջեւ․ Շարմազանով
28.06.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ մարդը պետք է ապացուցի, որ հաշտ չէ Արցախի կորստի,Հայաստանի թրքացման ու Եկեղեցու վրա հարձակումների հետ։
Մի լսեք Նիկոլի խոսքը։
Դրական բան մի սպասեք նրա « հուլիսյան թեզիսներից»։
Ամեն բան ակնհայտ է վաղուց, նա մեկ խնդիր ունի՝ վերջնականապես քանդել ՀՀ-ն ու մեր ազգային ինստիտուտները։
Նա «տրոյական ձիու» գործառույթ ունի։
Նա քանդող է։
Քանդող էր, երբ «լրագրող» էր։
Քանդող էր, երբ «պատգամավոր» էր։
Քանդող էր, երբ «գերագույն հրամանատար» էր։
Քանդեց բանակը, հանձնեց Արցախը, 5 հազար հայորդու կյանքի կորստի պատճառ դարձավ, այսօր էլ փորձում է քանդել հայի ինքնությունն ու Ազգային Եկեղեցին։
Նա թուրքական աշխարհի վառ ջատագով է դարձել։
Հայաստանի քաղաքացին մեկ բան պետք է անի.իր ակտիվ անհամաձայնությունը հայտնի մեր հայրենիքի թրքացման ու նիկոլացման դեմ։
Նիկոլիզմի դեմ պայքարը վաղուց դադարել է կուսակցական կամ քաղաքական պայքար լինելուց։
Սա արժեքային պայքար է՝ Հայկի արժանավոր ժառանգ մնալու ու ոսոխ բելի վերածվելու միջեւ»։