Լուրեր

Անաստվածների այս արշավը ամբողջ հայ ժողովրդի եւ քրիստոնյա աշխարհի դեմ է․ Եսայան

27.06.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Սրբազանի դեմ արշավը , Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ այս արշավը, Հայ Առաքելական եկեղեցու դեմ  անաստվածների այս  արշավը  ամբողջ հայ ժողովրդի եւ քրիստոնյա աշխարհի դեմ է, հօգուտ թուրանական աշխարհի, սա արշավ է ընդդեմ   համամարդկային արժեքների, ընդդեմ Աստծո եւ հավատի․․․
 
Աստված  համբերող է, սպասում է, թե ի վերջո ե՞րբ  խելքներս գլուխներս կհավաքենք եւ  դուրս կգանք , ինքնուրույն եւ ինքնակամ դուրս կգանք այս փորձությունից․․․
 
հ․գ․ ոստիկաններին ասելիք չունեմ, նրանք  ենթարկվելով  սրիկայի հրահանգերին, իրենց երեխաներին եւ իրենց սերունդներին  դատապարտում են   «մահվան»,այսօր, վաղը եւ հավիտյանս հավիտենից․․․»։

← Վերադառնալ ցուցակին