Լուրեր
Վեհարանում տեղի ունեցող սրբապղծության ու հակաքրիստոնեական գործողությունների վրա հորթի մեծագույն հրճվանքով ուրախանում էր քպ «սաստավն» ու ադրբեջանական տելեգրամ ալիքները
27.06.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ուրեմն ամբողջ օրվա ընթացքում ինչ նկատեցի․ առավոտից լրահոսին հետևելով փաստեցի, որ Վեհարանում տեղի ունեցող սրբապղծության ու հակաքրիստոնեական գործողությունների վրա հորթի մեծագույն հրճվանքով ուրախանում էր քպ «սաստավն» ու ադրբեջանական տելեգրամ ալիքները։
Բավական սինխրոն երկու բլոկն էլ, միմյանց հերթ չտալով, թեման տարածում էին իրենց քիմքին հաճո, նույն տրամաբանությունն ու բովանդակությունը պարունակող թեզերով։ Մեկ էլ ինչքան ֆեյքեր ունեն կցել էին տարբեր լրատվականների տակ բացասական քոմենթ գրելու ու «ջղային» սմայլիկներ դնելու»: