Լուրեր

Գիտեմ, որ դու էտ ամեն ինչը բոլորից լավ ես հասկանում․ Հովասափյան

27.06.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
«Կառավարության նիստի ժամանակ սոցապ փոխնախարարը հայտարարում է, որ ունենք ծնունդների բացարձակ թվի նվազում․ Նիկոլը զարմացած դեմքով հարց ա տալիս, թե՝ «դա ինչի՞ հետ է կապված»։ 
Ասեմ՝ ինչի հետ ա կապված․ էդ ամեն ինչն ուղղակի կապված ա նրա հետ, որ 5 տարի առաջ 4000-ից ավել տղերքի մատաղ արեցիր․ մի ամբողջ սերունդ փաստացի ամլացավ․ նաև բնական է, որ էդ ամենը բնակչության աճի վրա պիտի ազդեր, քանի որ  մեր նման փոքր ու զգայուն դեմոգրաֆիկա ունեցող երկրում նման ցնցումները միանգամից են նկատվում։ 
 
Գիտեմ, որ դու էտ ամեն ինչը բոլորից լավ ես հասկանում, ուղղակի կառավարության նիստում ծնելիությունը խթանող նախագիծ ես ընդունում, ձեռի հետ՝ թեման խուրդում ես»։

← Վերադառնալ ցուցակին