Լուրեր

Ադրբեջանի զինված ուժերի 107-ամյակի կապակցությամբ ադրբեջանցի զինծառայողները զորահանդեսներ են արել Շուշիում և Ստեփանակերտո․ Սարոյան

27.06.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ Վահագն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի զինված ուժերի 107-ամյակի կապակցությամբ ադրբեջանցի զինծառայողները զորահանդեսներ են արել Շուշիում և Ստեփանակերտում: 

Պատերազմը պարտված, Արցախն ու ՀՀ որոշ տարածքներ Ադրբեջանի վերահսկողությանը տված իշխանությունն ու նրա պաշտպանության նախարարը ֆեյսբուքում մարդկանց են վիրավորում, գռեհիկ արտահայտություններ անում, մարդկանց անիմաստ կալանքների ուղարկում: Սա է այս իշխանության էությունն ու իրական կերպարը»:

← Վերադառնալ ցուցակին