Լուրեր
Երբ կար պետություն, կար նաև պետական մտածողություն․ Խաչատրյան
30.05.2025

ՀՀԿ խորհդրի անդամ Շիրազ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
« «Նախորդ» իշխանությունների ժամանակահատվածում պետություն–եկեղեցի հարաբերությունները միշտ էլ եղել են հայ հանրային կյանքի առանցքային բաղադրիչ։ Եվ դա ոչ միայն հայտարարությունների մակարդակում էր, այլ իրական քաղաքականության մաս էր՝ փաստացի համագործակցության օրինակներով։
Աչքովս ընկավ մեկ կոնկրետ փաստաթուղթ՝ 2002թ․ օգոստոսի 22-ին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի և Ամենայն Հայոց կաթողիկոսի միջև ստորագրած համագործակցության համաձայնագիրը։
Այդ համաձայնագրով ամրագրվում էր եկեղեցու դերակատարությունը կրթության, դաստիարակության, մշակույթի և ազգային ինքնության պահպանման գործընթացում։
Փաստաթուղթը հստակ վկայում է, որ եկեղեցին ընկալվում էր ոչ թե որպես սովորական կառույց, այլ որպես պետության ռազմավարական գործընկեր։
Երբ կար պետություն, կար նաև պետական մտածողություն, ինստիտուցիոնալ շարունակականություն ու արժեհամակարգային հստակություն...»։

