Լուրեր

ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում․ Աբրահամյան

30.05.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Վերջին օրերին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հայկական բնակավայրերի նկատմամբ նոր թափ են հավաքել:
 
ՊՆ-ն երկրորդ օրն է` տեղեկատվություն է փոխանցում Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ ադրբեջանական սադրանքների մասին, որոնց հետևանքով թիրախավորվում են խաղաղ բնակիչներն ու նրանց առանձնատները:
 
ՀՀ իշխանության հանցավոր անգործության հետևանքով հայկական խաղաղ բնակավայրերը գնդակոծության են ենթարկվում, իսկ մարդկանց շրջանում անպաշտպանվածության զգացումը դառնում է գերիշխող»:
 

← Վերադառնալ ցուցակին