Լուրեր
2018-ի «դագաղային հոտը» չե՞ք զգում, Եսայան
30.05.2025

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«2018-ի «դագաղային հոտը» չե՞ք զգում
Ես՝ զգում եմ, եւ, դատելով կրկին տարածվող, խտացած հայհոյանքների, ֆեյքային գրոհների, նաեւ՝ բարձր պաշտոններ զբաղեցնող քպականների՝աշխատակազմի ղեկավար, ԱԺ նախագահ, վարչապետ եւ այլք, այլեւս կասկած չկա, որ սրանք վերադարձել են 2018-ի իրենց ռեպերտուարին՝ դագաղագործությանը, հայհոյանքին, վիրավորանքին, անամոթությանը եւ լկտիությանը։Սրանք կրկին բացել են իրենց կեղտոտ մտքերը, աղտոտ բերանները եւ եղկելի մտքերը եւ մի ամբողջ երկիր, ժողովուրդ կրկին հայտնվել է սրանց գռեհիկ բառապաշարի, գործերի ու քայլերի տակ։
Երեւի սրանց հավաստիացրել են, որ կրկին փորձելը հաջողություն կբերի նաեւ 2026-ին,եւ կրկին սկսել են մերժել պետականությունը, ազգայինը, հայրենիքը, եւ անվտանգությունը։
Իսկ ամենա ուժգինն այս պահին սրանք հարձակվում են, այո, կրկին հարձակվում են Հայ Առաքելական Եկեղեցու վրա, կրկին սրանց ոռնոցը ուղղված է դեպի եկեղեցի եւ ընտանիք, պահպանողականություն եւ հավատ։ Իրենց սցենարիստները շատ լավ հասկանում են, որ մեր ժողովրդին միավորելու, հաշտեցնելու, հավատ եւ հույս ներշնչելու միակ եւ հզոր կառույցը եղել եւ ցայսօր էլ մնում է եկեղեցին։
Եւ, սա հերթական ազգաակործան ԾՐԱԳԻՐՆ է, ընտրություններից առաջ, պղծել, վարկաբեկել, կեղծիք տարածել եկեղեցու եւ եկեղեցականների ուղղությամբ եւ հիմնահատակ քանդել այս պահին միակ գոյություն ունեցող եւ ուժ ներկայացնող ազգային, քրիստոնեական, կառույցը՝ հայոց եկեղեցին, որպեսզի հնարավոր չլինի ազգը միաբանել եւ հանել պայքարի»։