Լուրեր
Եկեղեցին արժեզրկվել է ոչ թե ներսից, այլ ձեր կողմից՝ համակարգային մերժմամբ․ Հարությունյան
29.05.2025

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլ Փաշինյանն իր վերջին ելույթում հերթական անգամ ոտնահարեց հոգևոր արժեքները և նսեմացրեց եկեղեցու դերը մեր ազգային կյանքում։
Այս անգամ էլ նա փորձեց ներկայացնել մեր սրբավայրերը որպես ՉՈւԼԱՆՈՑՆԵՐ:
Բայց եկեղեցին երբեք մոռացված չէ։
Այն ժողովուրդ պահող ուժ է:
Եվ եթե որևէ մեկի աչքին այն կորցրել է իր վեհությունը, ապա դա իր աչքերի, ոչ թե եկեղեցու մեղքն է։
Փաշինյանը տարիներ շարունակ արժեզրկել է հոգևորականին, հեռացրել եկեղեցին կրթական ու հանրային համակարգից, խեղաթյուրել ավանդույթը, մոռացության մատնել հոգևոր ժառանգությունը։
Ովքե՞ր են քանդել պետության և եկեղեցու կապը, ովքե՞ր են փորձում հանրային հարթակից հեռացրել հոգևոր խոսքը:
Երբ մեր դարավոր վանքերն անցան թշնամու վերահսկողության տակ,
չհնչեց անգամ մեկ խոսք՝ սրբության պաշտպանության մասին։
Ո՛չ միջազգային ատյաններում, ո՛չ ներքաղաքական հարթակում։
Արցախի եկեղեցիները՝ մեր անցյալի վկաներն ու մեր ինքնության հիմնասյուները,
մնացին անտեր ու լքված՝ ձեր լռության ուղեկցությամբ։
Եկեղեցին արժեզրկվել է ոչ թե ներսից, այլ ձեր կողմից՝ համակարգային մերժմամբ»։