Լուրեր

Հայաստանի Հանրապետության փաստացի հռչակագիրն է, որը հրապարակել է Հայոց Ազգային խորհուրդը 1918-ի մայիսի 30-ին Թիֆլիսում

28.05.2025

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 

«Հայաստանի Հանրապետության փաստացի հռչակագիրն է, որը հրապարակել է Հայոց Ազգային խորհուրդը 1918-ի  մայիսի 30-ին Թիֆլիսում:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր դրության հանդեպ, Հայոց Ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն և միակ իշխանություն: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել հայոց ազգային կառավարություն, Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական և վարչական ղեկը վարելու համար
 
Հայոց Ազգային խորհուրդ
1918թ. մայիս 30, Թիֆլիս»։
Հնարավոր է սա text նկարն է

← Վերադառնալ ցուցակին