Լուրեր

Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի․ Աբրահամյան

26.05.2025

 ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Մեր խնդիրները սկսեցին այն ժամանակ, երբ բանակը ծառայությունից և առաքելությունից վերածեցին աշխատանքի:
 
Երբ զինծառայողի արժանիքներն ու պարտականությունները դիտարկվում են զուտ ֆինանսական տեսանկյունից, ապա հայրենիքի նկատմամբ պարտքն էլ դառնում է ընտրության հարց:
 
Երբ գաղափարը զոհաբերվում է հանուն փողի և դառնում երկրորդական, փլուզվում է այն վերջին պատվարը, որն իր վրա էր պահում համակարգի ֆունդամենտը» :

← Վերադառնալ ցուցակին