Լուրեր

Հանդիպումն անցավ ջերմ, բաց և գործընկերային մթնոլորտում․ Դերզյան

26.05.2025

 ՀՀԿ խորհրդի անդամ  Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդին կից Երիտասարդ օրենսդիրների պալատի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Հանրապետության խորհրդին կից Երիտասարդական խորհրդի անդամների հետ Զիմբաբվեում հանդիպեցինք Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Զիմբաբվեում արտակարգ և լիազոր դեսպանի հետ։
 
Քննարկեցինք երիտասարդական քաղաքականության զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման, օրենսդրական նախաձեռնությունների խթանման, ինչպես նաև միջպետական կապերում երիտասարդների մասնակցության հարցեր։ Կիսվեցինք փորձով, փոխանակեցինք հայացքներ արդիական մարտահրավերների և համագործակցության նոր ուղիների վերաբերյալ։
 
Հանդիպումն անցավ ջերմ, բաց և գործընկերային մթնոլորտում»։
 
 
Հնարավոր է սա 8 people նկարն է
 
 
 
Հնարավոր է սա 5 մարդ, ժպտացող մարդիկ and կոստյում նկարն է

← Վերադառնալ ցուցակին