Լուրեր

Որոշ ուժերի համար պայքարը ոչ թե երկրում իրական փոփոխությունների, այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հաճախորդ լինելու և ծառայություններ մատուցելու համար է

24.05.2025

  ԱԺ  «Պատիվ ունեմ»  խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
 «2026-ի ընտրական գործընթացներին ընդառաջ կրկին ակտուալություն է ձեռք բերել այն հարցադրումը, թե պայքարը իշխանափոխությա՞ն, թե՞ խորհրդարանում մանդատ ունենալու համար է:
 
Առհասարակ պայքարը փողոցում կամ խորհրդարանում ի՞նչ գաղափարների և նպատակների շուրջ է ու յուրաքանչյուրն իր դիրքավորմամբ ի՞նչ խնդիր է լուծում:
Նույնիսկ գործող իշխանության դեմ պայքարի հելածներից մի մասն ակնհայտորեն ոչ թե Նիկոլի հեռացման վրա են աշխատում, այլ իրենց տեղը «արևի տակ» գտնելու համար և այն շատ ժամանակ ընթանում է ոչ այնքան գործող կառավարչի, որքան քաղաքական դաշտի մյուս ուժերի կամ ակտորների դեմ:
Որոշ ուժերի համար պայքարը ոչ թե երկրում իրական փոփոխությունների, այլ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների համար հաճախորդ լինելու և ծառայություններ մատուցելու համար է»:

← Վերադառնալ ցուցակին